Political Etudes

Արցախն առաջին անգամ որոշում է կայացրել՝ դեմ գնալ բոլորին, չզիջել ու չկատարել Ադրբեջանի պահանջները. Մետաքսե Հակոբյան

15.12.2022

Արդեն երրորդ օնրն է Արցախը գտնվում է ամբողջական շրջափակման մեջ: Ադրբեջանցիները փակ են պահում այն Հայաստանին կապող միակ, կենսական նշանակություն ունեցող ճանապարհը՝ Բերձորի միջանցքը՝ ստեղծելով հումանիտար աղետ: Ադրբեջանցիները, չբավարարվելով ճանապարհը փակելով, որոշեցին ձմեռային եղանակային պայմաններում դադարեցնել նաև Արցախի գազամատակարարումը: Գազով ջեռուցվող Ուսումնական հաստատություններում դասերը դադարեցվել են: Արցախում արդեն բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս կա: Կառավարության որոշմամբ՝ անցում է կատարվել խնայողական ռեժիմի: Ադրբեջանցիների սադրիչ ու հակամարտկային գործողությունների պատճառով հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ ու կանայք, չեն կարողանում վերադառնալ իրենց տներ, իսկ ծանր առողջական վիճակում գտնվող հիվանդները զրկված են անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու իրավունքի իրացումից: Այսպիսով՝ ադրբեջանցիներն իրենց գործողություններով ակնհայտորեն ոտնահարում են արցախահայության բոլոր հիմնարար իրավունքները. կյանքի իրավունքը, ազատ տեղաշարժվելու, անձնական անձեռմխելիության և այլ իրավունքներ: Եվ Ադրբեջանի հանցագործ ռեժիմի կողմից ուղղորդված ու կազմակերպված հանցավոր ու ցեղասպան գորխողությունները այդպես էլ չեն արժանանում մարդու իրավունքների պաշտպանության առաջատար դրոշակակիր որևէ արևմտյան երկրի կողմից խիստ դատապարտության, փոխարենը հնչում են մեղմ կոչեր: Դե իսկ հայաստանյան իշխանությունները Հայաստանի սահմանների անվտանգությունը չեն կարողանում ապահովել, Հայաստան ներխուժած ու հայկական տարացքներն օկուպացրած ադրբեջանական զինվորականներին չեն կարողանում դուրս հանել, ի՞նչ կարող են անել Արցախի համար, հատկապես, երբ վարչապետի աթոռին նստած անձի միակ մտահոգությունն իր անձնական անվտանգության ապահովման խնդիրն է և իշխանության երկարաձգումը:

Metaqse Hakobyan:

Ի վերջո, ի՞նչ է ուզում Ադրբեջանը, ո՞րն է նպատակը՝ Արցախը հայաթափելը, թե՝ Հայաստանից զիջումներ կորզելը.

Այս գործողություններով Ադրբեջանը միանգամից մի քանի խնդիր է լուծում: Նրանց հիմնական խնդիրն այլևս Արցախը չէ, ոչ էլ պահանջներն են բնապահպանական, այլ Սյունիքով անցնող միջանցքն է:. Politicaletudes.org-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ (Արդարություն) խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Պատգամավորի խոսքով՝(Սյունիքի միջանցքը) պլան մինիմումն է, իսկ երկարաժամկետ պլանում ամբողջ Սյունիքն է:

(Նրանք երբեք պատահական բաներ չեն ասում: Մշտապես Երևանը և մնացած բնակավայրերը կոչում են թուրքերեն անվանումներով և դա պատահական չէ: Ադրբեջանցիներն արդեն հստակեցրել են իրենց պահանջները և ամենևին էլ չեն թաքցնում և վերջին օրերի հայտարարությունները դրան են ուղղված):

Հակոբյանի համոձմամբ՝ Արցախի դեմ կատարվող Ադրբեջանի գործողությունները Ալիև-Փաշինյան պայմանավորվածության հետևանք է:

(Ալիևն ու Փաշինյանը, այսպես կոչված, Սյունիքի միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ժամանակ: Ալիևն է ակնարկում, որ իրեն խոստացվել է միջանցք):

Թե ինչո՞ւ է Փաշինյանը ձգձգում խոստման կատարումը ,Հակոբյանը նշում է 2 պատճառ. առաջին՝ ըստ իրենց պայմանավորվածության՝ այնտեղ պետք է կանգնեն ռուս խաղաղապահները, իսկ դա թույլ չի տալիս Արևմուտքը, որտեղից կառավարվում է Փաշինյանը: Իսկ Արևմուտքի նպատակն այնտեղ իրենց խաղաղապահներին տեղակայելն է: Երկրորդ՝ լինելով այս խաղերի մեջ՝ Փաշինյանը հնարավորություն է ստացել որոշ ժամանակով երկարացնել իր իշխանությունը, ինչն էլ իր հերթին իր համար ստեղծում է անվտանգային երաշխիքներ և նյութական միջոցներ:

(Հիմա, առավել քան երբևէ, իշխանություն պահելը Փաշինյանի համար կյանքի ու մահվան խնդիր է: Եվ քանի դեռ մեր հասարակությունը սա չի գիտակցում, Նիկոլ Փաշինյանի ձեռքերն ազատ են՝ անելու այն, ինչ ուզում է: Հիմա Արցախն առաջին անգամ որոշում է կայացրել՝ դեմ գնալ բոլորին, չզիջել ու չկատարել Ադրբեջանի պահանջները: Այս ումանիտար աղետի մեջ հայտնվելով՝ մենք չենք զիջելու և հաստատաքամ ենք մեր որոշման մեջ: Երևի Փաշինյանն այս պահը չէր հաշվարկել),- եզրափակեց մեր զրուցակիցը:

Izabela Sultanyan

🏷